Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Երևի հետո սղոցելու ենք

Երևի հետո սղոցելու ենք
02.09.2023 | 21:38

Էս թեկնածուների նկարները որ փակցնում են տների դռներին, էնքա՜ն դժվար են պոկվում, սոսնձի հետքն էլ մնում է դռան վրա։

Էդ որ դռանն են տենց կպնում, բա աթոռի՛ն ոնց կկպնեն։ Երևի հետո սղոցելու ենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5446

Մեկնաբանություններ